Логотип

Աննախադեպ. Եկեղեցու դեմ հակասահմանադրական արշավի շրջանակում հետապնդվում է 12 հոգևորական, որից 10-ը՝ եպիսկոպոս

Այս պահի դրությամբ՝ Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակասահմանադրական արշավի շրջանակում ապօրինի հետապնդվում է 12 հոգևորական։ «Փաստինֆո»-ին այս տվյալները տրամադրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Մասնավորապես՝ կալանքի տակ է գտնվում 4 եպիսկոպոս, մեկ բարձրաստիճան հոգևորական տնային կալանքի մեջ է, իսկ 7 -ի նկատմամբ կիրառվել է երկրից բացակայելու արգելք։

Քաղաքական իշխանության կողմից հետապնդվող հոգևորականներից 10-ը եպիսկոպոս են։