Իրանի մայրաքաղաքում հզոր պայթյունների շարք է որոտացել, որոնց մասշտաբն ու ուժգնությունը, ըստ Al Jazeera Arabic-ի թղթակից Սուհայիբ ալ-Ասայի, «աննախադեպ» են: Հատկապես հզոր հարվածներ են հասցվել քաղաքի արևելյան հատվածին:
Ըստ նրա տվյալների՝ տեղի ունեցող իրադարձություններին ի պատասխան, գործի են դրվել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը: Նշվում է, որ նման միջոցներ սովորաբար ձեռնարկվում են քաղաքի օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ ենթադրաբար ամերիկյան և իսրայելական ծագման ԱԹՍ-ների հայտնաբերման դեպքում:
Իրանական լրատվամիջոցները, մասնավորապես Fars գործակալությունը, հայտնում են «պայթյունների սարսափելի ձայների» մասին, որոնք միաժամանակ գրանցվել են Թեհրանի՝ 1-ին, 4-րդ, 11-րդ, 13-րդ և 21-րդ շրջաններում: Ավերածությունների և հնարավոր զոհերի մասին տեղեկությունները ներկայումս ճշտվում են:
Թիրախավորված օբյեկտների թվում նշվում են Շահիդ Բաբայի արագընթաց մայրուղու մերձակա շրջանները, ինչպես նաև մայրաքաղաքի արևելյան արվարձանում գտնվող Գարմդարեն: Բացի այդ, հզոր պայթյուն է լսվել Հաֆեզ և Ջոմհուրի փողոցների խաչմերուկում. սա խիտ բնակեցված գոտի է, որտեղ տեղակայված են պետական հաստատություններ, առևտրային շենքեր և բնակելի տներ:
Իրավիճակը մնում է լարված: Ակնկալվում է լրացուցիչ տեղեկատվության ստացում՝ իրադարձությունների զարգացմանը զուգընթաց:
News.am
