Логотип

Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը տարին փակել է ֆինանսական կորուստներով

«Իմ քայլը» հիմնադրամը 2024 թվականին ունեցել է 1 մլն 620 հազար դրամի կորուստ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Համապարփակ ֆինանսական հաշվետվության փաստաթղթի համաձայն՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամը 1 տարում վճարել է մոտ 1 մլն 200 հազար դրամի շահութահարկ և տարին փակել է բացասական ֆինանսական արդյունքով:

Թերթը շեշտել է, որ Հակոբյանի հիմնադրամը «միլիարդների մուտքեր ունի», վարչապետի տիկինը պարբերաբար ահռելի հասույթով բարեգործական ճաշկերույթներ է կազմակերպում, «որի հետ հաց ուտելու հրավիրվածները մեկական միլիոն դրամ էին փոխանցում նրա հիմնադրամին` մեկ ընթրիքի համար»:

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն ապրիլին հայտարարել էր «Ստեղծենք միասին» նախագծի մեկնարկի մասին, որն արդեն իսկ «Հաջողակից մինչև սկսնակ» ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծի 3-րդ փուլն էր։ Վարչապետի տիկնոջ մասնակցությամբ առաջին բարեգործական ընթրիքը, որը նվիրված էր Հայաստանի մարզերում կին գործարարներին աջակցելուն, տեղի էր ունեցել «Արմաս» գինու գործարանում՝ 2024 թվականի ապրիլի 14-ին, իսկ երկրորդ ընթրիքը՝ 62 «հաջողակ գործարարների» մասնակցությամբ՝ 2024-ի նոյեմբերին։

Armenia Today