Логотип

ԱՆ․ Կրակոցների հետևանքով վիրավորներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր: 1 քաղաքացի մահացել է: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Առողջական վիճակի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։

«Արմենիա» ԲԿ-ի Գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը NEWS.am–ին հայտնել է, որ իրենց մոտ է տեղափոխվել 7 մարդ։ Նրանցից մեկը մահացել է, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Նրանցից 2–ի կյանքին, հնարավոր է՝ վտանգ է սպառնում։ Այս պահին վիրահատարանում են, չեմ մարող ավելի ստույգ ասել՝ կյանքին վտանգ կա, թե ոչ։ Չեմ կարող նաև հստակ ասելէ՝ վնասվածքները կրակոցներից է, թե ծակած–կտրած վերքեր են։ Ավելի շատ կրակոցի են նման»։

Այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են վիրավորների, «Lexus»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Դեպքի վայրում են փոխոստիկանապետերը, ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը

Այս առնչությամբ, ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնեցին. «ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձեռնարկում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։