Աշխատանքից ազատել են բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանի քննիչ որդուն և նրա պետին: Այս մասին գրում է ArmLur.am–ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվածները քննում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթ Մինասյանի միջև եկեղեցու բակում ծագած միջադեպի գործը։
ArmLur.am-ը աշխատանքից ազատումների հետ կապված մեկնաբանություն ստանալու համար դիմել է Քննչական կոմիտե, սակայն գերատեսչությունից մեկնաբանություն չեն տվել։
Sputnik Արմենիա
