Նիկոլ Փաշինյանը անընդմեջ կոնտենտ է արտադրում, անընդմեջ լցնում է դաշտը իրենով, կապ չունի ինչ է անելու՝ քիթ է քորելու, պորտն է մաքրելու թե բան է ուտելու։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Մենք բոլորով պետք է մի բան հասկանանք. երբ ամբողջ քաղաքական դիսկուրսը վերածում է կարտոշկի, այդտեղ Նիկոլը կրած ա, որովհետև կարտոշկի մեջ ինքը մասնագետ է։
Վերջին 15 օրում հրապարակվել է չորս միջազգային զեկույց, որով Հայաստանում ժողովրդավարության վիճակը իր բոլոր բաղադրիչներով կամ հետընթաց է, կամ ճահճացում է։ Մենք դրա մասին խոսում ենք, լսե՞լ եք ինչ-որ մեկը, բացի մեզնից դրա մասին ասի։
Նիկոլի աչքը պետք չի կարտոշկա և կուկուրուզ մտցնել, որովհետև իր աչքը այդ տեսակետից անհուն է, մեշոկով կարտոշկա կտեղավորեք մեջը։ Բայց պետք է իր աչքը մտցնել փաստը, այն էլ իր կողմից ընդունված, ժամանակին հեղինակություն ընկալվող այդ միջազգային զեկույցները։
Եվրոպական խորհրդարանը, երբ որ Նիկոլը Ստրասբուրգում խոսում էր, կես ժամ հետո ընդունել է ԵՄ ընդլայնման հարցերով զեկույց: Այնտեղ Հայաստան, որպես ԵՄ-ի հնարավոր անդամ, չկա, Վրաստանը կա։
Նիկոլին չելենջ եմ առաջարկել, ասել եմ՝ Նիկոլ, եթե ԵՄ խորհրդարանի կողմից հրապարակված քարտեզի վրա, որպես ԵՄ թեկնածու պոտենցիալ երկիր գտնես Հայաստանը, ես քեզ նվիրում եմ 100 կգ մակարոն, որ շարունակես կախել մեր միամիտ քաղաքացիների ականջներին, եթե կարող ես։
Իմ չելենջի հիմքում ընկած է այն փաստը, որ Նիկոլը Ստրասբուրգում Եվրոպարլամենտի ամբիոնից ճոռոմաբանում էր Հայաստանի եվրոպական ապագայի մասին, կես ժամ հետո ընդունվել է ռազմավարություն, քարտեզ, որտեղ Հայաստան չկա, միակ պոտենցիալ անդամ երկիրը, որ թեկնածու երկիր է, Կոսովոն է։
Մենք խնդիր ունենք, քաղաքական օրակարգը չի կարելի վերածել ռեալիթի շոուի, մենք ապրում ենք այդ ռեալիթի շոուի ռեժիմում ու ոնց որ «Դոմ 2» լինի, վայ, էսի նրան կծեց, էսի նրան պաչեց, էսի նրան գզեց, էսի նրան տվեց, էսի նրան չտվեց, էսի կերավ, էնի չկերավ, դե լավ էլի, սա՞ է քաղաքական դիսկուրսը»,– հայտարարեց Աշոտյանը։
News.am
