Логотип

Աշոտյան․ Չառերեսվել իրականության հետ վտանգավոր է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է.

«Այսօր լրատվական դաշտում զլմներից մեկը հրապարակեց մի տեղեկատվություն, թե իբր «ընդդիմադիր շրջանակները հերթական սոցիոլոգիական հետազոտությունն են պատվիրել, սակայն արդյունքները չեն հրապարակում»։

Քանի որ շատերը դիմում են նաև մեզ՝ կարծիք և մեկնաբանություն ստանալու ցանկությամբ, հայտնում եմ հետևյալը.

1. Նշված հոդվածը որևէ աղերս չունի Հանրապետականի կողմից պարբերաբար իրականացվող, գիտականահեն և պրոֆեսիոնալ հետազոտությունների հետ։

2. Իրական սոցիոլիգիական պատկերը զգալիորեն տարբերվում է ներկայացվածից։

3. Սոցիոլիգիան գիտություն է, և ոչ թե պատվերով համերգ։ Շփոթել այն հորոսկոպաբանության հետ նշանակում է ճակատագրորեն աղավաղել ոչ միայն իրականությունն, այլև հարվածի տակ դնել երկրի ապագան։

4. Չառերեսվել իրականության հետ, առաջնորդվել «փափուկ բարձերի», «ձեռքի տակ դրված ձմերուկի» կամ «ջանգյուլյումի» մարտավարությամբ նույնքան վտանգավոր է, որքան ԿՏ կամ ՄՌՏ բժիշկին համոզել գրել սեփական երևակայությանն ու կենացներին համահունչ լյարդի չափսի, երիկամի քարերի կամ ուղեղի կացության մասին եզրակացություն։

5. Տղերք, զարմանում եմ ձեր վրա։ Դուք մինչև հիմա, նույնիսկ այդքանից հետո 2021-ից դասեր չե՞ք քաղել։ Լավ, ո՞նց կարելի է»։

Aysor.am