Ապարանի բնակիչները հավաքվել են Հակակոռուպցիոն դատարանի բակում՝ հաջակցություն նախօրեին ձերբակալված Ապարանի համայնքապետարանի աշխատակիցների։
9 ձերբակալված անձ կա, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են։
Այս պահին նրանց ներկայացնում են Հակակոռուպցիոն դատարան՝ խափանման միջոց ընտրելու համար։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ Ապարանի համայնքապետարանում քննչական գործողություններ են իրականացվել, համայնքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից այս առնչությամբ հայտնել էին, որ քննչական գործողություններն իրականացվում են իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում: Քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է 9 անձ, որոնցից երեքը Ապարանի համայնքապետարանի աշխատակիցներ են:
