ԱՊՀ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Մոսկվայի Ալեքսանդրովյան այգում Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակի մոտ:
Արարողությանը մասնակցել են ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի անվտանգության խորհուրդների քարտուղարները, Թուրքմենստանի և Մոլդովայի ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՊՀ–ի և ՀԱՊԿ–ի ղեկավարությունը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ է մասնակցում է ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդի նիստին։ Արարողությունը նվիրված է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 13-րդ հանդիպմանը, որը կազմակերպվել է Մոսկվայում նոյեմբերի 4-6-ը։
Sputnik Արմենիա
