Логотип

ԱՊՀ երկրների հետախուզական մարմինները կակտիվացնեն պայքարը կայունությունը խաթարող ուժերի դեմ

ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական մարմինների ղեկավարները հուշագիր են ստորագրել համագործակցության ձևերի և ուղղությունների ընդլայնման վերաբերյալ՝ արտաքին բացասական ազդեցությունից համագործակցության երկրների անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հաղորդագրության մեջ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են անցած տարվա համագործակցության արդյունքները, քննարկվել են հատուկ ծառայությունների ջանքերի համակարգման արդիական հարցեր՝ համագործակցության պետությունների ներքին քաղաքական կայունությունը խաթարելուն ուղղված միջազգային ապակառուցողական ուժերին հակազդելու համար», – ասվում է ԶԼՄ–ների համար ԱՀԾ-ի հաղորդգարության մեջ։

Իր ելույթում ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը մանրամասն ներկայացրել է աշխարհում տիրող ներկայիս վիճակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով աշխարհակարգի փոփոխման պայմաններում առկա մարտահրավերներին և ԱՊՀ երկրների համար առկա հնարավորություններին։

Հատուկ գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարներն աջակցություն են հայտնել անվտանգության հարցերի շուրջ երկխոսությունը շարունակելուն՝ ի շահ ԱՊՀ երկրների կայուն և առաջադեմ զարգացման։

Սամարղանդում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության և հետախուզության մարմինների ղեկավարների 21-րդ նիստը։

Sputnik Արմենիա