Логотип

ԱՊՀ երկրների ղեկավարները հաստատել են «ԱՊՀ+» ձևաչափը, ՇՀԿ-ն դիտորդի կարգավիճակ է ստացել

ԱՊՀ երկրների ղեկավարները «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման մասին որոշում են ընդունել: Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։

«ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ստորագրված փաստաթղթեր։.. 13. Որոշում «Անկախ Պետությունների Համագործակցություն+» ձևաչափի ստեղծման մասին», – ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն օգտակար է համարել «ԱՊՀ+» ձևաչափի ստեղծման գաղափարը:

«Գաղափարն ինքնին շատ օգտակար է։ Կախված նրանից, թե ինչ օրակարգ է քննարկվելու այս կամ այն նիստում, կարելի է ակնկալել այս կամ այն պետության մասնակցությունը», – ասել է Ուշակովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։

ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում որոշվել է նաև ԱՊՀ-ին կից դիտորդի կարգավիճակ տրամադրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը:

Նշենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների նեղ կազմով գագաթաժողովն անցկացվել է Տաջիկստանի մայրաքաղաքում` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ:

Sputnik Արմենիա