Логотип

ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին Պետերբուրգում

Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:

Հոկտեմբերին Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ գագաթնաժողովը։ Այն բացել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։

Sputnik Արմենիա