Логотип

Ապրիլի 15-ից հետո քաղաքացիները «հին» թղթադրամները կարող են անվճար փոխանակել նորերի հետ

2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիները ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական բանկը։

2025 թվականի ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։

Նշված որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն հետևյալ թղթադրամները.

• 1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով),

• 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով),

• 1999, 2003, 2009, 2012 թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով),

• 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով),

• 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով),

Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց:

Sputnik Արմենիա