Логотип

Աջափնյակի կրակոցներից վիրավորվածներից հիվանդանոցում է 5 հոգի

Աջափնյակում փետրվարի 18–ին, արյունալի կրակոցներից վիրավորվածներիի վիճակն անփոփոխ է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի վիրաբուժության գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Այս պահին հիվանդանոցում են 5 հոգի, որոնցից ոչ մեկը վերակենդանացման բաժանմունքում չէ, տարբեր բաժանմունքներում են։ Միջին ծանրության են կամ կայուն ծանր։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդ չունենք»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 9 հասցեում. կան վիրավորներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։

Նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճներ, արնանման հետքեր, դանակ, «Lexus» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր։

Վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, վիրավորներից երեքի վիճակը ծայհրահեղ ծանր էր, երեքինը՝ ծանր։