Логотип

Առաջին պայմանը այս իշխանությանն իշխանությունից զրկելն է. Սարգսյանը` գերիների վերադարձի մասին

Մինչև Բաքվի շինծու դատը չավարտվի, չեմ կարծում՝ մեր գերիները կվերադառնան հայրենիք: Այսօր դատարանի դիմաց այս մասին ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդրին։

«Ամենաառաջին պայմանը այս իշխանություններին (նկատի ունի ՀՀ իշխանություններին – խմբ.) իշխանությունից զրկելն է։ Ինչքան էլ կապեր ունենանք, ինչքան էլ եվրոպական կուսակցությունների հետ ունենանք հարաբերություններ, առանց իշխանությունների սատարման գրեթե անհնարին է այդ խնդրի լուծումը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Sputnik Արմենիա