«Հրապարակ» թերթն այսօր գրել է, որ, իրենց տեղեկություններով, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հրաժարվել է եկեղեցու դեմ պայքարի գաղափարից ու լքում է Փաշինյանի` եկեղեցու «բարենորոգման» ծրագիրը։
Aysor.am-ն Առաքել Սրբազանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք որոշել է դարձի գալ ու հավատարիմ մնալ իր ուխտին։
Կոտայքի թեմի առաջնորդը ո՛չ հերքեց, և ո՛չ էլ հաստատեց տեղեկությունը, միայն ասաց. «Գնացեք աղոթեք, Պահք պահեք»։
Հիշեցնենք՝ եկեղեցու դեմ արշավին միացած ու տիրադավ անունը ստացած երպիսկոպոսներից դարձի է եկել Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Նա մասնակցել էր Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում հրավիրված Եպիսկոպոսաց հավաքին։ Եպիսկոպոսները համատղ հայտարարություն էին ընդունել, կոչ արել Հայաստանի իշխանություններին՝ դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին, ազատ արձակել կալանավորված եկեղեցականներին: Այդ հայտարարության տակ ստորագրել էր նաև Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
