Логотип

Ավանեսյան․ Իշխանությունը անում է ամեն բան տնտեսական աճի և ոչ թե թալանելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պետական բյուջեն 2018–ից ի վեր կրկնակից ավելով ավելացել է, և դա ավելացել է հենց նրա շնորհիվ, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանությունը անում է ամեն բան տնտեսական աճ ապահովելու և ոչ թե թալանելու, այլ դա ուղղելու առողջության ապահովագրությանը, ճանապարհների, դպրոցների կառուցմանը և այլ տնտեսական ծրագրերին։

Այս մասին, այսօր՝ մարտի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Պետք է նաև ասեմ, որ «Ուրախ ավտոբուսով» շրջելով մենք ստացել ենք այն ահռելի սիրո աջակցության և գնահատանքի չափաբաժինը մեզ դրդում է էլ ավելի լծվելու ծառայելու մեր ժողովրդին, էլ ավելի մեծ եռանդով և ուժով պայքարելու, որպեսզի 2026 թ-ի հունիսի 7-ին ՔՊ-ն ունենա սահմանադրական մեծամասնություն, շարունակի զարգացման անկասելիությունը, ապահովի խաղաղության ամրապնդումը»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ այդ գումարներն ուղղվում են նաև ՔՊ–ականների պարգևավճարներին, Ավանեսյանն ասաց. «Պետական ապարատն էլ, այո, պետք է վարձատրվի պատշաճ, որպեսզի մեր պետական համակարգում կարողանանք ներգրավել մեր ամենալավ կադրերին»։

Նախարարը նշեց, որ պետական ապարատի աշխատանքի արդյունքում է նաև, որ մեր երկիրը ամեն տարի գրանցում է տնտեսական աճ, ամեն տարի իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ. «Մեր ոլորտի պետական ապարատի աշխատողները աշխատել են շատ ծանրաբեռնված և արժանի են բոլորը։ Ես հայտարարագիր ներկայացնող անձ եմ, երբ որ կներկայացնեմ հայտարարագիրս, կտեսնեք՝ ինչքան պարգևավճար եմ ստացել»։

News.am