Մարտի 15-ին Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտվեց 2026 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի երիտասարդական առաջնությունը հունա-հռոմեական ըմբշամարտում։ Մրցաշարի վերջին օրը որոշվեցին հաղթողներն ու մրցանակակիրները 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերում։
Վերջին օրը չեմպիոն դարձան երկու ռուս ըմբիշներ, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ Հայաստանից, Ուկրաինայից և Ադրբեջանից։
Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականը մրցաշարում նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե։ Եվրոպայի չեմպիոն դարձան Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Արամայիս Հարությունյանը (130 կգ)։ Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճեց արծաթե մեդալ, իսկ Մանվել Խաչատրյանը (55 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։
Մեդալին շատ մոտ էր նաև Աշոտ Խաչատրյանը (72 կգ), ով զբաղեցրեց հինգերորդ տեղը։
Հայ ըմբիշները անցկացրին գերազանց մրցաշար և թիմային հաշվարկում զբաղեցրին երկրորդ տեղը։ Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում Հայաստանի հավաքականը նույնպես բարձր արդյունք էր ցույց տվել՝ զբաղեցնելով երրորդ տեղը։
Ամենաշատ ոսկե մեդալները հունա-հռոմեական ոճում, ինչպես նաև ազատ ոճում, նվաճեց Ռուսաստանի հավաքականը՝ 5 ոսկե մեդալ։ Մեկական ոսկե մեդալ նվաճեցին Ադրբեջանի, Ուկրաինայի և Մոլդովայի ներկայացուցիչները։
Sportaran.com
