Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը։ Տեղեկությունը հայտնում է Եպիսկոպոսաց հավաքի դիվանը։
Նշվում է, որ փետրվարի 17-ին կեսօրեին մեկնարկած հավաքին մասնակցում են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու Ամենայն հայոց կաթողիկոսության 25 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, այդ թվում` Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություններից։
Եպիսկոպոսաց հավաքը բացվել է Տերունական աղոթքով, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հայրական իր խոսքն ու պատգամն առցանց է հղել մասնակիցներին։
Հավաքի մասնակիցներին իրենց ողջույնն են հղել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքները։
Օրակարգի քննարկումից և հաստատումից հետո ընտրվել է դիվանը՝ վարելու Եպիսկոպոսաց հավաքի հետագա աշխատանքները։
Նշվում է, որ Սանկտ Փյոլթընի Մայր Տաճարում եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի է ունեցել երեկոյան ժամերգություն, որի առիթով նրանց ողջույնի խոսք է հղել Կաթոլիկ եկեղեցու Սանկտ Փյոլթընի թեմի առաջնորդ Գերաշնորհ Ալոիս եպիսկոպոս Շվարցը։
Sputnik Արմենիա
