Логотип

Արագածոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահի խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60–ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի խափանման միջոցը տնային կալանքն է։ Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը մեղադրող կողմի միջնորդությունը բավարարեց մասնակի և խափանման այլընտրանքային միջոց որոշեց. Նաիրա Ալավերդյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։

«Եթե իրավաբանությունը չհաղթեց, ապա ողջամտությունը հաղթեց»,– դատարանի բակում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը` հավելելով, որ հետագայում կբողոքարկեն նաև խափանման այս որոշումը։

Sputnik Արմենիա