Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայերենով շնորհակալություն է հայտնել Հայաստանին։
«ՀՀ Կառավարության և ժողովրդի աջակցությունն Իրանի ժողովրդին՝ իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։
Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,– գրել է նախարարը X–ի իր միկրոբլոգում։
News.am
