ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի Մերձավոր Արևելքում հրադադարի և Իսրայելի միջոցով ռազմական հակամարտությունը շարունակելու միջև, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի համաձայնագրի պայմանները հստակ և միանշանակ են. ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի հրադադարի և Իսրայելի միջոցով պատերազմը շարունակելու միջև։ Չի կարելի ընտրել թե՛ մեկը, թե՛ մյուսը։ Աշխարհը կոտորածներ է տեսնում Լիբանանում։ Գնդակը ԱՄՆ-ի դաշտում է, և աշխարհը հետևում է՝ արդյոք նրանք կկատարեն իրենց պարտավորությունները»,- Х սոցցանցի իր էջում գրել է արտգործնախարարը։
News.am
