ԱՄՆ-ն Իրանից պահանջել է անվերապահ կապիտուլյացիա, իսկ հիմա ստիպված է իր դաշնակիցների շրջանում աջակիցներ փնտրել՝ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումը երաշխավորելու համար։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։
«[ԱՄՆ-ն] մոբիլիզացրել է իր բոլոր ուժերը, որպեսզի այդ անվերապահ կապիտուլյացիան անպայման տեղի ունենա։ Նրանք լայնամասշտաբ հարվածներ են իրականացրել և նորից կրկնել անվերապահ կապիտուլյացիայի պահանջը, իսկ այսօր՝ պատերազմի սկսվելուց մոտ 15 օր անց, դիմում են այլ երկրների օգնությանը՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու և նեղուցը բաց պահելու համար։ Մեր կարծիքով՝ այն մնում է բաց, պարզապես փակ է մեր թշնամիների և նրանց համար, ովքեր մեր երկրի դեմ ագրեսիայի ստոր արարք են կատարել»,— ասել է նա իսլամական հանրապետության ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այն երկրները, որոնք նավթ են ներկրում Հորմուզի նեղուցով, պետք է մասնակցեն նավագնացության անվտանգության ապահովմանը՝ այնտեղ նավեր ուղարկելով։ Այն պետությունների թվում, որոնց շահերից կարող է բխել նման քայլը, նա նշել է Հարավային Կորեան և Ճապոնիան։
News.am
