Логотип

Արաղչի․ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հավասար դիրքերից բանակցություններին

Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, սակայն դրանք պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը կոչ է արել բանակցություններ սկսել իր միջուկային ծրագրի շուրջ և որ Վաշինգտոնը կարող է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ, հաղորդում է Reuters-ը։

«Ինչպես նախկինում բազմիցս ասել եմ, մենք նույնպես պատրաստ ենք բանակցությունների, բայց արդար, հավասար դիրքերից և փոխադարձ հարգանքի հիման վրա. բանակցությունների, որոնք կլինեն իրական ու լուրջ, այլ ոչ թե թելադրանքի և հրահանգների տեսքով», – ասել է Արաxչին։ Օտարերկրյա պետությունների դեսպանների առջև նրա ելույթից մի հատված է հրապարակել իրանական հեռուստատեսությունը։

News.am