Իրանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վնասվել են հայկական երկու եկեղեցիներ։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նա տեղեկատվություն է հրապարակել երկրում անկարգությունների ֆոնին պատճառված վնասի և մարդկային կորուստների մասին։ Հայտարարությունը արվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ սոցիալական ցանցերում արված գրառմանն ի պատասխան։
Անկարգությունների հետևանքով վնասվել են 305 շտապօգնության մեքենաներ և ավտոբուսներ, 24 բենզալցակայաններ, 700 մթերային խանութներ, 300 առանձնատներ, բանկերի 750 մասնաճյուղեր, կառավարական 414 շենքեր, ոստիկանական 749 բաժանմունքներ, 120 «Բասիջ» (իրանական կամավորականների-խմբ.) կենտրոններ, 200 դպրոցներ, 350 մզկիթներ, 15 գրադարաններ, 2 հայկական եկեղեցիներ, ավտոբուսի 253 կանգառներ, 600 բանկոմատներ և 800 մեքենաներ։
Անկարգությունների հետևանքով զոհվել է 3117 մարդ։
Իրանում բողոքի ակցիաները սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ձեռք են բերել քաղաքական բնույթ: Ցուցարարների թվում էին նաև 1979 թվականին գահընկեց արված իրանական շահի որդի Ռեզա Փահլավիի կողմնակիցները: Իրանիազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին Իսլամական Հանրապետությունում անկարգություններ կազմակերպելու մեջ:
Sputnik Արմենիա
