Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք ԱՄՆ–ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի։
Թեհրանի նման դիրքորոշման պատճառը հենց ամերիկացիների վարքագիծն է։
«Մենք բոլորս սպասում ենք նրա ելույթներին և մեկնաբանություններին, որոնք կհնչեն ավելի ուշ։ Բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ խոսակցությունների կամ բանակցությունների հարցը նորից կլինի «սեղանին», որովհետև մենք նրանց հետ խոսելու շատ դառը փորձ ունենք»,-ասել է Արաղչին PBS-ին տված հարցազրույցում։
Այսպես նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք նոր գերագույն առաջնորդի օրոք բանակցություններ եղել են ԱՄՆ-ի հետ, և արդյոք Խամենեին բաց է դրանց համար։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնում հայտարարում էին, թե հարձակվելու մտադրություն չունեն, խոսում էին բանակցություններում զգալի առաջընթացի մասին։ Սակայն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն որոշեց հարձակվել Իրանի վրա։ Արաղչին նաև կարծում է, որ ամերիկացիները հույս ունեին երեք օրում ջախջախել Իրանը, բայց սխալվեցին։ Նախարարը համոզված է, որ ԱՄՆ-ն վերջնական սցենար չունի։
Sputnik Արմենիա
