Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու հարցով հատուկ նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին։ Տեղեկությունը հայտնում է Cilicia TV–ն։
Նշված է, որ նամակում ընդգծվել է նրանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար պահանջ։
«Նույն նամակում Արամ Ա կաթողիկոսն անդրադարձել է նաև Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցին՝ շեշտելով, որ այդ հուշարձանները ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային մշակութային ժառանգության մաս են կազմում։ Նա հիշեցրել է, որ միջազգային իրավունքը հստակորեն պարտավորեցնում է կողմերին ապահովել ինչպես ռազմագերիների ազատ արձակումը, այնպես էլ հոգևոր ու մշակութային հուշարձանների պաշտպանությունը հակամարտություններից հետո»,– ասված է հաղորդագրությունում։
Նամակում Արամ Ա–ն խնդրել է, որ ԱՄՆ փոխնախագահն անձամբ միջամտի վերոնշյալ հարցերին ։
Ըստ հաղորդագրության` Արամ Առաջինի նամակն արդեն ԱՄՆ փոխնախագահի սեղանին է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Ջեյմս Դեյվիս Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Թրափը նշել էր, թե Վենսի այցը թույլ կտա ամրապնդել խաղաղությանը միտված նախաձեռնությունները և առաջ կմղի «Թրամփի ուղին»։
Sputnik Արմենիա
