Логотип

Արամ Հակոբյանը և Մարիամ Մկրտչյանը դարձել են «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի հաղթողներ

Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ:

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«Տղամարդկանց մրցաշարում Արամը 11 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ մրցաշարի միանձնյա հաղթող:

Կանանց մրցաշարում Մարիամը նույնպես վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը»,–հայտնում է ֆեդերացիան։

«Kazakhstan Chess Cup 2025»-ը մեկնարկել էր դեկտեմբերի 2-ին։

Sputnik Արմենիա