Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Alpha News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հարձակմանը:
«Եթե լիներ ընդհանուր աջակցություն չակերտավոր խաղաղության գործընթացին, որն, ըստ էության, պարտադրվում է Հայաստանին զենքի սպառնալիքով, ապա մենք չէինք տեսնի, թե ինչպես է իշխանությունը ձերբակալում քահանաներին, արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին, սարկավագներին։ Չէին բանտարկվի այլախոհները»,- ասել է Համբարյանը:
Ըստ նրա՝ իշխանությունը չունի ժողովրդական աջակցություն, ուստի փորձում է դա փոխհատուցել այլախոհության դեմ բռնաճնշումներով։
Համբարյանը կարծում է, որ այդ ամենը շատ վնասակար է հայ հասարակության համար բոլոր մակարդակներում: Նա նաև աջակցություն է հայտնել եկեղեցուն՝ բարձր գնահատելով դրա դերն ու արժեքը:
Միևնույն ժամանակ Համբարյանը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին շատ միասնական է. «Չնայած պառակտման մասին բոլոր խոսակցություններին՝ եկեղեցին շատ միասնական է»:
