Логотип

«Արարատ 73» ֆուտբոլային ակումբի անդամները հրաժեշտ տվեցին իրենց մարզչին

Մոսկվայի հայկական եկեղեցում կայացել է Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողություն։

«Արարատ 73» ֆուտբոլային ակումբի անդամներ՝ Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը և Նազար Պետրոսյանը ևս եկել էին հրաժեշտ տալու իրենց մարզչին։ Նրանց ուղեկցում էր «Փյունիկ» ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 24-ին՝ 99 տարեկան հասակում։

Նիկիտա Սիմոնյանը 1956 թվականի օլիմպիական չեմպիոն էր ԽՍՀՄ հավաքականի կազմում։ 1973-1974 թվականներին նա գլխավորել է Երևանի «Արարատը», և նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է ԽՍՀՄ առաջնությունը և գավաթը։ Նա «Արարատում» աշխատել է նաև 1984-1985 թվականներին։

Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ Նիկիտա Սիմոնյանը չորս անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը որպես խաղացող և երկու անգամ՝ որպես թիմի գլխավոր մարզիչ։

Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Սպարտակ»-ի ընտանեկան մարզադաշտում։

News.am