Логотип

Արա Աբրահամյանը ՌԴ նախագահին կից խորհրդի նախագահության անդամ է դարձել

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընդգրկվել է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության կազմում։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկանում ենք Կրեմլի կայքից։

ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահ է նշանակվել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մագոմեդսալամ Մագոմեդովը։

Խորհրդի հիմնական խնդիրներն են ՌԴ պետական ազգային քաղաքականության հայեցակարգային հիմքերի, նպատակների և խնդիրների քննարկումը, ինչպես նաև դրա իրագործման եղանակների, ձևերի և փուլերի սահմանումը։

Sputnik Արմենիա