Կրեմլի պետական պալատում կայացել է Ռուսաստանի հայերի միության 8-րդ համագումարը:
Կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արա Աբրահամյանը վերընտրվել է Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում:
Նշվում է, որ Ռուսաստանի բոլոր շրջանների պատվիրակներն ընտրել են նաև ՌՀՄ (Ռուսաստանում հայերի միության) խորհուրդ և վարչություն:
News.am
