Логотип

Արդյունք չկա. Շահրամանյանը` Արցախում հուղարկավորվածներին արտաշիրիմելու մասին

2023թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված և Արցախում հուղարկավորված անձանց աճյունները Հայաստան տեղափոխելու հարցն արդեն 2 տարի է՝ բարձրացված է, բայց արդյունք չկա։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Բռնի տեղահանումից հետո հարց ենք բարձրացրել 2023թ․ ագրեսիայի հետևանքով զոհված, Ստեփանակերտի եղբայրական գերեզմաններում և շրջաններում հուղարկավորված շուրջ 66 անձանց աճյուններն արտաշիրիմելու Հայաստանում վերահուղարկավորելու համար»,- ասաց Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ հարցը քննարկվել է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, նախնական համաձայնություն ստացվել է, սակայն մինչ օրս գործընթացը տեղի չի ունեցել։

Sputnik Արմենիա