Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՃԱՆԱՉՎԵՑ «ՏԱՐՎԱ ԲԱՆԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ THE BANKER ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

Արդեն մոտ մեկ դար աշխարհում ֆինանսական ոլորտի զարգացմանը հետևող և Financial Times Group-ին պատկանող The Banker ամսագիրը յուրաքանչյուր տարի գնահատում է բանկերի գործունեությունը՝ վերլուծելով նրանց ֆինանսական արդյունքները, նորարարական ծրագրերը, ռազմավարական քայլերը և հաճախորդների սպասարկման որակը։

2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿ ԱՆՎԱՆԱԿԱՐԳԸ ՇՆՈՐՀՎԵՑ ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻՆ, բանկն արդեն հինգերորդ անգամն է ստանում այս մրցանակը։ Սա բանկի ֆինանսական կայունության, ակտիվների որակի, թվայնացման ուղղությամբ առաջընթացի, նորարարությունների և փոփոխվող տնտեսական միջավայրում արդյունավետ գործելու կարողության բարձր գնահատականն է։

The Banker-ի գլխավոր խմբագիր Սիլվիա Պավոնին իր շնորհավորական ուղերձում առանձնացրել է.

«Արդշինբանկը միավորում է տպավորիչ ֆինանսական ցուցանիշները և արդիական լուծումները։ HSBC Armenia-ի հաջող ինտեգրացիան զգալիորեն մեծացրեց բանկի մասշտաբներն ու ուժեղացրեց դրա դիրքերը շուկայում, իսկ նոր թվային լուծումները, այդ թվում՝ օնլայն վարկավորման հարթակը, զգալիորեն բարելավել են հաճախորդների փորձը»։

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել է.

«The Banker-ի գնահատականը պարտավորեցնող է, կարևոր ձեռքբերում է և հզոր խթան՝ շարունակելու մեր ռազմավարական նպատակների իրականացումը։ Սա ամբողջ թիմի նվիրումն ու միասնական աշխատանքի արդյունքն է, և մենք շարունակելու ենք առաջարկել առավել նորարարական ու հարմար ֆինանսական լուծումներ մեր հաճախորդներին»։

Նշենք, որ այս պատվավոր մրցանակը Արդշինբանկի այս տարի նվաճած արդեն յոթերորդ մրցանակն է: Բանկը ճանաչվել է հաղթող «Լավագույն բանկ», երկու անգամ «Լավագույն փրայվիթ բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ», «Լավագույն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բանկ» և «Լավագույն մանրածախ բանկ» անվանակարգերում ըստ Global Finance և Global Banking & Finance Review ամսագրերի։

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

The Banker ամսագրի մասին

The Banker ամսագիրը Financial Times Group-ի մաս է և հրատարակվում է 1926-ից: Ամսագիրը տնտեսական և ֆինանսական վստահելի տեղեկատվություն է տրամադրում ֆինանսական աշխարհին՝ ներառյալ ավելի քան 5000 բանկերի, ինչն օգնում է համեմատել աշխարհի տարբեր բանկերի ֆինանսական հզորությունը և հուսալիությունը: