Логотип

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՄԻԱՑԵԼ Է ARCAQR ՀԱՄԱԿԱՐԳԻՆ․ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԱՆՄԻՋԱՊԵՍ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ

«Արմենիան Քարդ» ՓԲԸն ներկայացրեց ArcaQR համակարգը՝ վճարումներ QRով, որոնք կատարվում են մեկ սքանով՝ անմիջապես բանկային հաշվից։

Սեպտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկեց ArcaQRը` դարձնելով ամենօրյա վճարումները պարզ ու հարմար բոլորի համար։

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ևՍ ՄԻԱՑԵԼ Է ARCAQR ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է․

«ArcaQR-ը մեր հերթական քայլն է՝ զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։ Մենք համոզված ենք, որ QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը՝ առաջարկելով սպառողներին հարմարավետություն, բիզնեսներին պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ գործընկեր բանկերին՝ մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում»։

«ArcaQR համակարգի ստեղծումը նշանակալից քայլ է՝ ապհովելու վճարային ենթակառուցվածքների անընդհատությունը, անվտանգությունը և անխափան աշխատանքը: Արդշինբանկը շատ է կարևորում ArcaQR hամակարգի մեկնարկը և ուրախ է հանդես գալ որպես համարկարգի մասնակից՝ առաջարկելով այլընտրանքային և անվտանգ վճարային լուծումներ՝ անկանխիկ վճարումների մշակույթը խթանելու, հաճախորդների ամենօրյա բանկային կարիքները բավարարելու, նրանց փորձառության և սպասարկման որակը բարձրացնելու համար», – նշեց Արդշինբանկ ՓԲԸ վարչության անդամ, ՓՄՁ բիզնեսի տնօրեն Միհրան Մուրադյանը:

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Արդշինբանկն ունի շուրջ 570.000 հաճախորդ, որոնց սպասարկում են բանկի 2300-ից ավելի աշխատակիցներ։ Բանկում ներդրված է ծառայությունների մատուցման ու վաճառքի հզոր բազմախողովակ պլատֆորմ՝ 72 մասնաճյուղերով, համապարփակ մոբայլ և օնլայն բանկինգի համակարգերով։

Բանկն ունի երկրում ամենալայն մասնաճյուղային ցանցը, ինչպես նաև ներկայացուցչություն Փարիզում։ Արդշինբանկը Հայաստանի միակ ընկերությունն է, որն ունի աշխարհի երեք առաջատար՝ Standard & Poor’s (BB- (Stable)), Moody’s (Ba3 (Stable)) և Fitch (BB- (Stable)) վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված վարկանիշեր: Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: