Լոռին ու Արմավիրը նոր մարզպետ ունեն. ԱԺ–ում մանդատը վայր դրած Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու, Մեծամոր համայնքի նախկին ղեկավար Վահրամ Խաչատրյանը` Արմավիրի մարզպետ։ Համապատասխան որոշումները հաստատվեցին կառավարության այսօրվա նիստին։
Նշենք, որ Արեն Մկրտչյանը 33 տարեկան է, 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, մանդատը վայր է դրել մարզպետի պաշտոնում նշանակվելու համար։
Լոռու մարզպետի պաշտոնը թափուր է հունիսի 2-ից: Նախկին մարզպետ Արամ Ղազարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո այդ պաշտոնը չի համալրվել, նրա տեղակալներից Հովհաննես Ավետիսյանն է մարզպետի պարտականությունները ժամանակավոր կատարում։
Վահրամ Խաչատրյանը 41 տարեկան է, 2015-2021 թվականը զբաղեցրել է Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարի պաշտոնը։ Նա նախկին Հանրապետական է, որը 2018 թվականին` Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, հայտարարեց ՀՀԿ–ի անդամակցության դադարեցման մասին։
Sputnik Արմենիա