Логотип

Արթենյան․ Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու ենք, որ Հովհաննավանքում վերականգնվի հոգևոր- կյանքը

Բոլոր օրինական ճանապարհներն օգտագործվելու են առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում հոգևոր-աղոթական կյանքը վերականգնելու և եկեղեցում ծառայող օրինավոր քահանայի կողմից Սուրբ Պատարագ մատուցելու համար։ Այս մասին NEWS.am-ին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նշենք, որ օրերս Հովհաննավանքի քահանա Տեր Արամը կարգալույծ է հռչակվել, և այսուհետ կրելու է Ստեփան Ասատրյան անունը։ Վերջինս, սակայն հայտարարել է, որ չի ճանաչում իր կարգալույծ լինելը և շարունակելու է իր գործունեությունը որպես քահանա, և կիրակի օրը պատարաք է մատուցելու։

Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ մասնակցելու է այդ «պատարագին»։