Օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանն ընտրվել է Մոսկվայի սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ: Այս մասին հայտնում է կազմակերպության Telegram-ալիքը։
Դալալոյանը կպաշտոնավարի մինչև 2029 թվականը: Փոխնախագահներ են ընտրվել Վլադիմիր Օլեննիկովը և Աննա Կրյուկովան:
«Հիմա կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, որոնք կօգնեն ՄՍՄՖ-ին մի քայլ առաջ գնալ։ Սա մրցումների կազմակերպման, տեխնիկական սարքավորումների արդիականացման, ինչպես նաև մարզիչների, մասնագետների և սպորտային մենեջերների վերապատրաստման համար նոր ռեսուրսներ ներգրավելու հնարավորություն է»,- հայտարարել է Ռուսաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ Նիկիտա Նագորնին։
Նշենք, որ Արթուր Դալալոյանը 29 տարեկան է: Նա նվաճել է Տոկիոյի օլիմպիական ոսկին թիմային բազմամարտ մրցաձևում: Բացի այդ, Դալալոյանը աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն է։
Sputnik Արմենիա