Логотип

Արթուր Խաչատրյան․ Դուշմանը եթե ներսից չլիներ…

«Հավասարակշռված» արտաքին քաղաքականություն, թե՞ բանականության կորուստ․ հարված Վրաստանի թիկունքին։

Մի քանի անգամ առիթ եմ ունեցել գրելու և խոսելու անցած շաբաթ Երևանում անցկացված Եբրանեսթի 12-րդ նստաշրջանի մասին։ Հիշեցնեմ, որ ՔՊ 4 պատգամավոր «դեմ» քվեարկեցին իմ, Գրիգորյան Աննայի, Վարդանյան Էլինարի, Մամիջանյան Հայկի և սոցիալիստների և դեմոկրատների խմբակցությունը ներկայացնող պատգավորներ Պիերֆրանչեսկո Մարանի և Մարկոս Ռոս Սեմպերեի հեղինակած՝ քաղաքական կոմիտեի զեկույցի փոփոխության առաջարկին, որով Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովն Ադրբեջանից պահանջում էր անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին ու կալանավորված այլ անձանց, ինչպես նաև միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել բռնի տեղահանված արցախահայերի հավաքական ապահով վերադարձն իրենց բնօրրան։

Սակայն, սա ամենը չէ։ ՔՊ-ական պատգամավորները կողմ քվեարկեցին նաև քաղաքական կոմիտեի զեկույցին, որը խիստ քննադատական դրույթներ էր պարունակում ոչ միայն Ռուսաստանի այլև ․․․․ Վրաստանի հասցեին։ Ռուսաստանի քննադատելն այս իշխանությունների համար նորություն չէ և շատ կզարմանայի, եթե ՔՊ-ականներն այս անգամ իրենց քվեարկությամբ այլ քաղաքականություն որդեգրեին։ Սակայն հակավրացական բանաձևին կողմ քվեարկելը նորություն էր։ ՔՊ-ականները մի բանաձևին կողմ քվեարկեցին, որով Եվրանեսթը չէր ճանաչում «Վրացական երազանք կուսակցության ինքնահռչակ իշխանությունը» !!!!!!! քննադատվում էր Վրաստանի իշխող կուսակցության «հակաժողովրդավական քաղաքականությունը, բռնությունները, քաղաքացիական ազատությունների սահմանափակումը», իսկ օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը գնահատվել էր որպես «դրակոնյան»:

Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ձգում են Հայաստանի պարանոցին գցած պարանը, սրանք Վրաստանի դեմ բանաձևին կողմ են քվեարկում: Դուշմանը, եթե ներսից չլիներ….