Հայաստանում իրավիճակը տագնապալի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիսալուսնյաց արշավանք է սկսել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը։
«Եթե ժամանակագրությամբ նայեք, կտեսնեք՝ երբվանից դա սկսեց․ երբ Մայր աթոռը և Կիլիկիո կաթողիկոսությունը միասին Շվեյցարիայում կազմակերպեցին արցախահայերի վերադարձի իրավունքի մասին խորհրդաժողով»,- ասաց Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ դրանից հետո հայտարարությամբ հանդես եկավ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին ռևանշիստական քաղաքականություն է իրականացնում։ Պատգամավորի խոսքով՝ այս հայտարարությունից ժամեր անց Փաշինյանը «պատահաբար» հարձակում սկսեց հայ ազգային ինքնության սյուներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ։
«3 թեմակալ առաջնորդներ անազատության մեջ են․ մեկը դատապարտվել է 2 տարով, մեկի դատավարությունն ընթացքի մեջ է, երրորդին էլ որոշեցին 2 ամսով կալանավորել։ Այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, որ շատ ավելի ծանր պատիժներ նախատեսող քրեական գործերով մարդկանց ոչ միայն չեն կալանավորում, այլև անգամ տնային կալանք չեն կիրառում, ուղղակի ստորագրությամբ բաց են թողնում։
Նրա խոսքով՝ սա խտրական վերաբերմունք է, ինչը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով դիտարկվում է որպես քաղաքական հետապնդում։
Sputnik Արմենիա