Логотип

Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով

«Սրբազան պայքարի» գործով անցնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թ. մարտի 8-ը։ Նման որոշում այսօր կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ։

Դատարանը թույլատրեց Արթուր Սարգսյանի մերձավոր հարազատներին՝ քույրերին ու եղբորը, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին տեսակցել Սարգսյանի հետ։ Միայն կարգելվի շփումը այլ անձանց հետ։ Բացի այդ, տնային կալանքի ընթացքում Արթուր Սարգսյանին կարգելվի ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ծառայություններից, այդ թվում՝ փոստային առաքանուց։

Նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի սահմանած 20 միլիոն գրավը կմնա անփոփոխ։

Սարգսյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխվել էր օրեր առաջ` դեկտեմբերի 1–ին։

Արթուր Սարգսյանը կալանավորված էր հուլիսի 9-ից։

Հիշեցնենք` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու մեջ։

Sputnik Արմենիա