Логотип

Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ Ադրբեջանում մարդկանց արդեն պատրաստում են Հայաստանում բնակության՝ պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100.000-ից ավելի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» գրանցումը։

Նա նշել է, որ սա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունը նույն կերպ շարունակում է առաջ տանել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան տակ «ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը»։

«Այս ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությունը և Հայաստանի ամբողջական զավթմանը հասնելը»,- գրել է նա։

Թաթոյանի խոսքով՝ սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական իշխանությունը «նպատակ չունի դադարեցնել Հայաստանը զավթելու քաղաքականությունը, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում կա իշխանություն, որը քաղաքական իշխանության մնալը պետակակ շահերից վեր է դասում, քանի դեռ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն»։

Armenia Today