Логотип

Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՆՎԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՌՋԵՎ

Կիրակի օրը Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարքները հանցագործություն են, որոնք պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով։ Այս մասին հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Այս արարքների կատարմանը նա ներգրավել է նաև արդեն նախկին հոգևորական, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին: ՀՀ քրեական օրենսգիրքը, 290-րդ հոդվածը քրեական պատիժ է նախատեսել կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելու համար, ինչպես նաև ավելի ծանր պատիժ, եթե այն կատարվել է ծառայողական լիազորությունն օգտագործելով, կամ այդ լիազորությամբ պայմանավորված ազդեցությունն օգտագործելով:

«Նախկին քահանա Ստեփան Ասատրյանի պարագայում ակնհայտ է, որ նա վայելում է անձամբ Փաշինյանի հովանավորությունը, նաև ակնհայտ է, որ անձամբ գիտակցում է՝ Փաշինյանն անձամբ կանգնած է իր մեջքին»,-նշել է նա:

Թաթոյանն ընգծել է, որ իր խոսքը նպատակ չունի պաշտպանելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, նրա անձը, կոնկրետ հոգևորականների: «Մենք հիմա կանգնած ենք մեր նվիրական արժեքների պաշտպանության խնդրի առջև»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Կարգալույծ եկեղեցականն այդուհետ դասվում է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով: Եկեղեցու այդ հայտարարությունից հետո՝ Ստեփան Ասատրյանը հայտարարել էր, որ կիրակի պատրաստվում էպատարագ մատուցել։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու է Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին»։

Verelq.am