Логотип

Արմավիրի բանտում դատապարտյալ է ինքնասպան եղել

Արմավիրի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ է ինքնասպանություն գործել։ Տեղեկությունը հայտնում է Armlur.am-ը։

«Ժամը 17։30-ի սահմաններում Արմավիրի ՔԿՀ 4-րդ տեղամասում դատապարտյալներից մեկը ինքնասպան է եղել»,– գրել է կայքը։

Լրատվամիջոցը նշել է, որ սա այս տարվա ընթացքում 18-րդ դեպքն է։

Նույն ՔԿՀ–ում դատապարտյալ էր ինքնասպան եղել նաև հուլիսի 16-ին։

Sputnik Արմենիա