Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ատոմակայանի խաչմերուկում այսօր` վաղ առավոտյան տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում հոսպիտալացվել է 10 քաղաքացի։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Նրանցից 7–ի առողջական վիճակը բավարար է, 3–ինը` միջին ծանրության: Նրանք անցնում են անհրաժեշտ հետազոտությունները: Ծանր դեպք չունենք»,– մանրամասնեցին նախարարությունից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արմավիրի մարզում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան ու մարդատար «Գազելը»։ Բախման հետևանքով «Գազելը» կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Sputnik Արմենիա