Логотип

Արմավիրի մարզում մի քանի տասնյակ հասցեներում խուզարկությունների արդյունքում կան բերման ենթարկածներ

Արմավիրի մարզում մի քանի տասնյակ հասցեներում այսօր կատարված խուզարկությունների արդյունքում կան բերման ենթարկածներ։

Մասնավորապես, Մերձավանի բնակիչները NEWS.am–ի թղթակից հետ զրույցում հայտնեցին, որ նրանցից մեկը Մերձավանի բնակիչ Տիգրան Մ.–ն է։ Վերջինս աշխատում է Երևանի քաղաքապետարանում։

«Առավոտ շուտ քննիչները լցվել էին փողոցը, տեսանք քննչականի աշխատողներ, ոստիկաններ։ Չգիտենք՝ իրեն հենց էստեղի՞ց են բերման ենթարկել, թե՞ աշխատանքի վայրից են հրավիրել բաժին, բայց վստահաբար գիտենք, որ տարել են»,–ասացին նրանք։

NEWS.am–ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին իրավիճակը հանգիստ է Մերձավանում, միայն ոստիկանական ուժերը կենտրոնացած են այն տարածքում, որտեղ Փարաքար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ծառայություն է իրականացվում մասնավորապես, նրա հայրական տան մոտ, Մերձավանի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, Նարեկ Օհանյանի տան մոտ, Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված մյուս անձի տան մոտ։

Տիգրան Մ.–ի բերման ենթարկելու հետ կապված NEWS.am–ը պարզաբանում է խնդրել քաղաքապետարանից, պատասխան լինելուն պես, կհրապարակենք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցներն ու Քննչական կոմիտեի ծառայողները խուզարություններ, քննչական գործողություններ են իրականացրել Արմավիրի մարզի 2 տասնյակ հասցեներում։

Այս պահին հիմնականում ոստիկանները ծառայություն են իրականացնում Մերձավանում կոնֆլիկտի երկու կողմերի տների մոտ։

Տեսանյութը ՝ այստեղ։