Логотип

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ԵՎ ԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԱՂԵՏ Է

Ուշադիր հետևում էի ԱԺ պետաիրավական հանձնաժողովում մեր հեղինակած հայտարարության քննարկումներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ուզում եմ նախ ասել, որ Հայկ Մամիջանյանը, Աննա Մկրտչյանը և Տիգրան Աբրահամյանը բարձր որակի քաղաքական կեցվածք և խոսք ցուցադրեցին։

Շնորհակալ եմ նաև «Հայաստան» դաշինքի ներկա պատգամավորներին իրենց ակտիվ և բովանդակային ներգրավման համար։

ՔՊ-ական դեմագոգիկ դատարկախոսությանն ու ճարպկալեզվությանը հակադրվեց հիմնավոր և ծանրակշիռ փաստարկների հեղեղ, իսկ քաղաքական մինի-մենամարտերում ընդդիմության ներկայացուցիչները մի քանի գլուխ բարձր էին ու համոզիչ։

Զուգահեռ ընթերցելով միջազգային մամուլը՝ հանդիպեցի մի լուրի, ըստ որի Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին Եվրոպական խորհրդարանում այսօր անվստահություն հայտնելու նախաձեռնություն է քննարկվելու, որին կարող են միանալ նաև իշխող ԵԺԿ խմբակցության պատգամավորներ։

«Դեպի Եվրոպա» ճանապարհ հռչակած քպական մանդատավոր քոչվորներին չէր խանգարի ուսումնասիրել հենց եվրոպական փորձը ՝ կառավարության ղեկավարին անվստահություն հայտնելու հարցում։

Ինչպես ասում են՝ Never say never:

Ի դեպ սա վերաբերում է նաև ընդդիմադիր դիրքավորված որոշ շրջանակներին։

Նիկոլը և իր կառավարումը աղետ է, և այս փաստը քվեարկությամբ չէ, որ պիտի արձանագրվի։

Չէ՞ որ հայտնաբերված ռակը ռակ է՝ անկախ նրանից, թե հիվանդատերը կքվեարկի ախտորոշման օգտին թե ոչ»։

News.am