Логотип

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՇՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏԸ ՊԱՅԹԵՑՆՈՒՄ Է ԵՄ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՓՈՒՉԻԿԸ

Հայաստանի` Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու հայտը պայթեցնում է ԵՄ անդամության փուչիկը։ Այս հայտարարությունն արել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը և մասնավորապես Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի հայտը ևս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը։ Այո՛, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի և ՇՀԿ-ի միջև, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։ Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել և դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։ Ի դեպ, կա՛մ տգետ էին, կա՛մ էլ մանիպուլյատիվ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին` ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցացված անդամի կարգավիճակները»,– գրել է Աշոտյանը ֆեյսբուքյան էջում։

Նա ընդգծել է, որ երեկ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդ կազմակերպությունն ընդամենը միավորել է այդ երկու ստատուսները և արժեզրկել Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված «նիկոլական կուտը»։

Sputnik Արմենիա