«Ամեն անգամ, երբ որ Արցախի պետականության ինստիտուտներն իրենց գոյության մասին հիշեցնում են, այն էլ բարձր ձայնով, ակնհայտ է, որ ադրբեջանական շահերը սպասարկող ռեժիմը չի կարող դա մարսել»,- ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախի ներկայացուցչությունում իրականացվող խուզարկությանը։
Նա նշեց, որ Արցախի Ազգային ժողովը, նախագահական ինստիտուտը, մյուս պետական կառույցները դրանք ազգային հարստություն են, Արցախի պետականության սերմերն են, ԴՆԹ-ն է, որից կարելի է պատեհ իրավիճակի պարագայում վերականգնել արցախահայության ինքնուրույն ապրելուն միտված ինստիտուտները. «Ակնհայտ է, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի ոչնչացնի պետականության այդ վերջին ԴՆԹ-ները»։
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Ադրբեջանին առաջարկին՝ «ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ՝ զուգահեռ փակելով «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները», Աշոտյանն ասաց. «Բացարձակ իրար հետ կապ չունեցող հարցեր են։ Զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայություն և այստեղ երբեմնի ապրած ադրբեջանցիների միջև, պարզապես խայտառակություն է։ Պարզ է չէ՞, որ ինքը դա հասկանում է, հասկանալով է ասում, կներեք բառիս համար, խուրդում է մեր վերջին կռվանները դիվանագիտական ճակատում»։
ՀՀԿ փոխնախագահ ասաց, որ Արցախի հարցը լուծված չէ. «Ոչ միայն պնդում է, պաթոս է, դա եվրոպացի, ամերիկացի, ռուս դիվանագետների հայտարարություններնն են անգամ 44-օրյա պատերազմից հետո»։
