Դիզայներ Արմինե Օհանյանը և ամերիկահայ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել են «Hayeli» ապրանքանիշի նոր՝«Self Reflection» հավաքածուն։
Ապրանքանիշի անվանումը հայերենից թարգմանաբար նշանակում է «հայելի» և արտացոլում է դրա փիլիսոփայությունը. հագուստը ինքնաճանաչման և անհատականության արտահայտման միջոց է: Նոր հավաքածուն կրկին համարձակորեն միավորում է նորաձևությունն ու արվեստը՝ ցուցադրելով երկու հեղինակների ստեղծագործական մոտեցման ներդաշնակությունը:
Alpha News
